|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, քուրդ քաղաքական գործիչ Օսման Բայդեմիրը Վանում անցկացված` կուսակցության ժողովում ունեցած ելույթի համար դատարանի առջև է հայտնվել: Վանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի կողմից ընդունված մեղադրական եզրակացության մեջ պահանջվում է «թուրք ազգին, հանրապետությանը և ԹԱՄԺ-ին հրապարակային նվաստացման» մեղադրանքով նրան դատապարտել մինչև 6 տարվա ազատազրկման. հաղորդում է demokrathaber.org կայքը:
Օսման Բայդեմիրը հայտնի է իր հայամետ գործունեությամբ: 2004-2014 թթ. եղել է Դիարբեքիրի քաղաքապետ և հենց նրա ջանքերի շնորհիվ էր վերակառուցվել Սբ Կիրակոս եկեղեցին: