|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եվրախորհրդարանը հայտարարել է, որ ցանկանում է Ստամբուլում կրկին անցկացվող ընտրություններին հետևելու համար պատվիրակություն ուղարկել:
ԵԽ տեղական և տարածաշրջանային խորհրդի նախագահ Անդերս Կնապեն գրավոր հայտարարությամբ հայտնել է, որ մտադիր են Ստամբուլի` մարտի 31-ի ընտրությունների արդյունքների չեղարկումից հետո հունիսի 23-ին նշանակված նոր ընտրություններին պատվիրակություն ուղարկել: Կնապեն նամակն ուղարկել է ԵԽ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Քաան Էսեներին. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԵԽ-ն 20 երկրից 22 անդամ էր ուղարկել Թուրքիա` ընտրությունների հետևելու համար: