|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ ակնկալում է Ռուսաստանից լուրջ և վճռական քայլեր Իդլիբի շրջանում Սիրիայի կառավարական ուժերի` վերջին ժամանակաշրջանում առաջխաղացումների կապակցությամբ. հաղորդում է diken.com.tr կայքը:
«Սիրիայի ռեժիմը, Աստանայի համաձայնագրին հակառակ, փորձում է տարածվել Իդլիբի հարավում վերահսկվող տարածքում»,– ասել է նա:
Թուրքիան և Ռուսաստանը, Իդլիբի պայմանավորվածության համաձայն, որոշում էին կայացրել զինաթափել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանները: