|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ Ազատամարտիկների հանձնախմբի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ` մայիսի 7-ին և 8-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղադրվեց մանրակերտ, որը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողությունը: Այսօր մանրակերտը ցուցադրվեց «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ: Եռօրյա ցուցադրության ողջ ընթացքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները մանրակերտի միջոցով քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ներկայացրեցին Շուշի բերդաքաղաքի ազատագրման գործողության մանրամասները, Շուշին ազատագրած իրենց ավագ սերնդի ընկերներից լսած հետաքրքիր և ուշագրավ փաստեր` փոխանցելով կարևորագույն պատգամ` ՀՅԴ-ն չի հանդուրժի մեր հերոս տղաների արյամբ և զոհաբերությամբ կերտված Արցախի անկախ Հանրապետության հանդեպ նվազագույն իսկ զիջման տրամադրություն:













