|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Սինհուա» գործակալությունն անդրադարձել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմին` նշելով, որ Չինաստանը պատրաստ է առևտրային պատերազմի շարունակությանը. հայտնում է Интерфакс-ը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմին, ապա Չինաստանը մշտապես հանդես է եկել դրա դեմ, սակայն երկիրը չի վախենում պատերազմել և կպատերազմի, երբ դա անհրաժեշտ լինի»,- ընդգծում է գործակալությունը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ բանակցությունները հակասությունների կարգավորման լավագույն միջոցն են: