|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի` միջուկային գործարքից դուրս գալուց ավելի վատ բան չի կարող լինել, եվրոպացիները ցանկանում են, որ 2015 թվականի պայմանագիրը պահպանվի: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորանս Պարլին. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք` եվրոպացիներս, քանի որ ԵՄ-ն պայմանագրի մաս է եղել, մենք` Ֆրանսիան, ցանկանում ենք ապահովել այդ պայմանագրի գոյությունը»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին և 60 օր է տվել ԵՄ-ին` Իրանի հետ բանակցելու համար: