|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կրեմլը չի բացառում, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին նրա` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Սոչիում նախատեսված բանակցություններից հետո: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Պոմպեոյի և Լավրովի միջև ծրագրված են բանակցություններ… Իսկ արդեն այդ բանակցությունների արդյունքում մենք չենք բացառում, որ ՌԴ նախագահը կընդունի Պոմպեոյին»,- ասել է Պեսկովը: