|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հնարավոր է այցելի Սանկտ Պետերբուրգ` Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխո Արեասը. գրում է РИА Новости-ն:
«Իհարկե, Վենեսուելան կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆորումին: Մենք դեռ չգիտենք պատվիրակության հստակ կազմը, հույս ունենք, որ նախագահ Մադուրոն կկարողանա մասնակցել ֆորումին: Նա կցանկանար մեկնել Պետերբուրգ և հանդիպել նախագահ Պուտինի հետ»,- ասել է Արեասը Մոսկվայում Վենեսուելայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում: