|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են մեր հանրապետության մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարեւորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: