|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության ուսումնական խումբը դասընթաց է անցկացրել ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար:
ՀՀ Պն-ից հայտնում են, որ տեսական դասընթացի շրջանակում ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողներն ուսումնասիրել են խաղաղապահ առաքելությունների տարրերը, գործիքակազմը, քաղաքացիական կառույցների հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները:
Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: