|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան Sky News-ի հետ զրույցում ասել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող էին ծրագրված լինել արտասահմանից. հայտնում է РИА Новости-ն:
«Հնարավոր է, որ ահաբեկիչները շփումներ են ունեցել արտասահմանից որոշ մարդկանց հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին երկրում 8 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 250-260 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը` ապացույցներ չներկայացնելով: