|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում անդրադարձել է երեկ Վենեսուելայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին և աջակցություն հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին. հաղորդում է artigercek.com կայքը:
«Ժողովրդի գերիշխանությամբ օժտված, իր նախագահին ընտրություններով որոշած Վենեսուելայում պոստմոդեռն գաղութի կառավարիչ նշանակելու ջանքեր գործադրողները պետք է իմանան, որ երկիրը ղեկավարվում է ժողովրդավարական ընտրություններով:
Որպես հեղաշրջումների դեմ պայքար մղած, հեղաշրջումների արդյունքում բացասական հետևանքներ կրած երկիր` դատապարտում ենք Վենեսուելայում հեղաշրջման փորձը: Ամբողջ աշխարհը ստիպված է հարգել Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական կամքը»,– նշել է Էրդողանը:
Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան շնորհակալություն է հայտնել Էրդողանին դիրքորոշման համար: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանին միջազգային իրավունքին և խաղաղությանը աջակցելու, միևնույն ժամանակ Վենեսուելայում ժողովրդավարությունը հարգող բացահայտ դիրքորոշման համար շնորհակալություն ենք հայտնում»,- ասել է նա: