|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. հաղորդում է diken.com.tr կայքը` Թուրքիայի նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հղումով:
«Երկու առաջնորդները, երկկողմ հարցերին զուգահեռ, քննարկել են նաև Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները: Մեր երկիրը դարձյալ հաստատել է իր աջակցությունը Լիբիայի խաղաղությանը և կայունությանը: Մեր նախագահն ու պարոն Պուտինը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայի ճգնաժամի լուծման համար»,- նշված է լրատվական վարչության հայտարարության մեջ: