|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատարների և նրանց տեղակալների գործնական հմտությունները կատարելագործելու, գրոհային մարտի վարման ընթացքում վաշտի գործողությունները ներդաշնակելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 29-ից անցկացվում է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:

ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսում էլ մարտական և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, հաստիքային զենքով կրակ վարելու ունակությունները և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով ապրիլի 29-ին վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։




