|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առողջություն ու երկար տարիների կյանք է մաղթել սպորտի վարպետին:
«Ինձ համար «Արարատ 73»-ի հաղթանակը շատ կարևոր էր, որովհետև այն թիմային հաղթանակ էր: Պետության կայացման այս փուլում, առավել քան երբեք, շատ կարևոր է համախմբվել թիմային գաղափարի շուրջ: Մեր ժողովուրդը վառ անհատականություններ է տվել, և դուք ձեր օրինակով շատ մարդկանց եք ոգևորել ու ապացուցել, որ թիմային հաղթանակներ լինում են»,- նշել է քաղաքապետը: