|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին «Թվիթեր»-ի իր էջում Արարատ լեռան ու ծաղկեպսակի լուսանկար է հրապարակել:
Դեսպանի՝ Արարատի ֆոնին արված լուսանկարում դեսպանության ծաղկեպսակն է` Ծիծեռնակաբերդի բարձունքում, կից` գրառում. «24 ապրիլի», «հիշատակ», «Հայոց ցեղասպանություն», «Արարատ լեռ» հաշթեգերով:
Միաժամանակ նա իր թվիթերյան էջի պատին է թողել ավելի վաղ արված մի լուսանկար, որում գլուխ է խոնարհում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ:
