|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ջավախքի «Զորի Զորյան» Երիտասարդական և Պատանեկան միությունների նախաձեռնությամբ` երեկ երեկոյան ջահերով երթ է անցկացվել Ջավախքում:
Ախալցխայում պահանջատիրական ջահերթը ձգվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մինչև Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, Ախալքալաքում`նախկին Առաջին զինվորական ավանից Ախալքալաքի բերդեր և Սուրբ Խաչ եկեղեցի, իսկ Նինոծմինդայում Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Երիտասարդական պալատի բակում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: