|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շրի Լանկայի իշխանությունները համարում են, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները պատասխանն էին Նոր Զելանդիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` երկրի ՊՆ և զանգվածային լրատվամիջոցների նախարար Ռուվան Վիյեվարդենեին հղումով:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայում հարձակումներ էին եղել երկու մզկիթում, կային տասնյակ զոհեր: Իսկ Շրի Լանկայում կիրակի պայթյուններ են իրականացվել Սուրբ Զատիկի տոնակատարությունների ժամանակ, զոհերի թիվը հասնում է 321-ի: