|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ խորհրդարանն այսօր քննարկում է ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված` «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի խոսքով` աջակցություն կտրամադրվի նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանն այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը կսահմանի գործադիրը: