|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի նախագահ է ընտրվել շոումեն Վլադիմիր Զելենսկին, որը քվեաթերթիկների 90,25 տոկոսի հաշվարկից հետո հավաքել է ընտրողների ձայների 73,18 տոկոսը. հայտնում է РИА Новости-ն:
Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ընտրողների ձայների 24,49 տոկոսը:
Ի դեպ, Զելենսկիին արդեն հրավիրել են այցելել Ղրիմ: Ղրիմի խորհրդարանի` ներազգային հարաբերություների հարցերով կոմիտեի նախագահ Յուրի Գեմպելն ասել է, որ Զելենսկին կարող է այցելել ռուսական Ղրիմ, որպեսզի հասկանա և ընդունի ղրիմցիների ընտրությունը հօգուտ Ռուսաստանի: