|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և համերաշխություն հայտնել երկրի ժողովրդին և կառավարությանը:
«Այս զանգվածային սպանությունն ու քաոսային իրավիճակը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրվա սիրո ուղերձի ամենակոպիտ խախտում է: Մեր հավատը և համերաշխությունը Շրի Լանկայի կառավարության և ժողովրդի հետ ամուր են ինչպես միշտ: Մեր աղոթքներն ու մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են:Լիովին ջախջախված և վշտացած եմ եկեղեցիներում և այլ հանրային վայրերում ահաբեկչության և զանգվածային պայթյունների մասին լուրով, որի պատճառով այդքան անմեղ մարդիկ են զոհվել» - գրել է Մնացականյանը: