|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցության պատվիրակության ընդունելությունը. – հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
«Մենք քննադատում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ՔԱԿ-ի Սիրիայի կառույց համարվող Դեմոկրատակն միություն կուսակցության պատվիրակության ընդունելությունը։ Ահաբեկչական կազմակերպության կառույցներին արհեստական օրինականություն տալու փորձը, դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրի տեսանկյունից ծայրահեղ սխալ քայլ է». – նշել է Աքսոյը։