|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ազգային ժողովն այսօր նույնպես շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները: Խորհրդարանականները քննարկում են «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այն պատգամավորներին է ներկայացնում տնտեսական զարգացման և ներդրումների նախագահ Տիգրան Խաչատրյանը:
ԱԺ օրակարգում դեռևս մեկ տասնյակին հասնող նախագծեր կան, որոնց քննարկումը, հավանաբար, կշարունակվի` հավելյալ արտահերթ նիստ գումարելու որոշում կայացնելով։
Օրակարգում են, օրինակ, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր։