|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է նոր զինվորական հոսպիտալ կառուցել։ Քիչ առաջ առաջարկը կառավարության նիստում ընդունվեց առանց քննարկման:
Նախագծով նախատեսվում է, որ նոր հոսպիտալը կապահովի հիվանդանոցային արդյունավետ բուժում, մասնագիտացված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, ինչպես նաև կիրականացվեն վիրահատություններ, բուժական այլ միջամտություններ, ֆիզիոթերապևտիկ բուժում և բուժական մարմնամարզություն։