|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում մրցանակային տեղեր գրաված արցախցի մարզիկների դիմավորման հանդիսավոր արարողություն:Նրանց ողջունել են դրոշներով, զուռնա-դհոլով, ցուցապաստառներով:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը դափնեպսակներ է հանձնել մարզիկներին և հավաքականի Արցախի և Հայաստանի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանն ասել է, որ նախորդ տարիների համեմատ,ինքն էլ ավելի բարձր է գնահատում առաջնության արդյունքները: