|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը` Յալթայի միջազգային տնտեսական ֆորումին ընդառաջ:
«Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու, արտահանելու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի իրացմանը, մասնավորապես` Բելառուսը և Ղազախստանը հրաժարվում են նման ապրանքներ գնել»,- ասել է գործակալության զրուցակիցը: