|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանը պնդում է, որ չեղարկվի ԵԱՏՄ շրջանակում ընդունված որոշումը, որը պարտավորեցնում է Մոսկվային` ամբողջությամբ բացել իր շուկան Բելառուսից կաթնային արտադրանքի համար: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը:
Նշվում է, որ ՌԴ-ն մտադիր է հասնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման չեղարկմանը ապրիլի 30-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Բելառուսից կաթնային արտադրանքի մատակարարումները`պատճառաբանելով, որ բելառուսական համապատասխան մարմինները ցածրորակ կաթնային արտադրանքի հավաստագիր են տալիս:
ԵՏՀ-ն այդ որոշումը «ԵԱՏՄ օրենսդրության խախտում» է որակել: