|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պարիսպները, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակույթի ժառանգության ցուցակում, վնասվում են պարիսպների մոտակայքում կառուցվող «Ազգային այգի» կոչվող զբոսայգու շինարարական աշխատանքների հետևանքով: Այս մասին ահազանգում են հնագետները, որոնք նշում են, որ հորատող մեքենաների ցնցումների հետևանքով պարիսպների հիմքերը թուլանում են:
Նշենք, որ զբոսայգու կառուցման ծրագիրը դժգոհություն էր առաջացրել բնակչության շրջանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը կատարած հետազոտությունների արդյունքում հայտարարել էր, որ «Տիգրիսի վերակառուցման ծրագիրը» վնաս է հասցնում շրջանի էկոլոգիական համակարգին: Դրանից հետո աշխատանքները դադարեցվել էին, սակայն ընտրություններից առաջ Էրդողանի խոստումներից մեկը համարվող «Ազգային այգի» զբոսայգու աշխատանքները վերսկսվել էին: