|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի և «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հետընտրական գործընթացներին: Ռուսաստան կատարած այցից առաջ նա Ստամբուլում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անհիմն էր համարել: «Բարձրագույն ընտրական հանձնաժողովը թող հրապարակի արդյունքները, կհամբուրենք, կդնենք մեր գլխին: Եթե ԲԸՀ-ն անկեղծ դիրքորոշում որդեգրի, ընտրության արդյունքները չեղյալ կհայտարարի: 13-14 հազար ձայնի տարբերությունը հաղթանակ չի նշանակում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Euronews-ի թուրքական ծառայությունը:
Նշենք, որ երեկ Էրդողանն ու ԱԶԿ փոխնախագահ Իհսալ Ալի Յավուզը հայտարարել էին, որ պահանջելու են Ստամբուլի արդյունքների չեղյալ հայտարարում: