|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սաուդյան Արաբիան ստեղծում է Մերձավորարևելյան ռազմավարական դաշինք, որը նաև անվանում են «արաբական ՆԱՏՕ»: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը` SPA-ին հղումով:
Դաշինքի ստեղծման շրջանակում Էր Ռիադում նիստ է կայացել` ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Հորդանանի և Քաթարի մասնակցությամբ: Դաշինքի ստեղծումն ուղղված է տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության ամրապնդմանը:
Դաշինքի ստեղծման մասին պայմանավորվածությունը դարձել է ԱՄՆ-ի և արաբական երկրների` Էր Ռիադում 2017-ին կայացած գագաթնաժողովի արդյունքներից մեկը: