|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են համագործակցել միմյանց հետ` չնայած տարաձայնություններին: Այդ մասին նա ասել է Միջազգային արկտիկական ֆորումի լիագումար նիստում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես արդեն ասել եմ, որ մենք շատ տարաձայնություններ ունենք միջազգային խնդրահարույց հարցերում… Սակայն մենք ունենք համագործակցության տարրեր: Որքան էլ մենք տարբեր ենք մոտենում սիրիական ճգնաժամին, սակայն ամեն դեպքում համագործակցություն տեղի է ունենում: Մենք աշխատում ենք համատեղ»,- ասել է նա:
Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին` Պուտինը նշել է նաև, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ նախագահի հետ, ով էլ նա լինի: