|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 8-ին Մոսկվայում սպասվելիք հանդիպման ժամանակ կքննարկեն Թուրքիային Ս-400 համակարգերի մատակարարման հարցը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. հայտնում է РИА Новости-ն:
«Ս-400 համակարգերի մատակարարման հարցը: Շատ են խոսակցությունները, և բնական է, որ նախագահները քննարկեն այդ թեման»,-ասել է նա:
Ուշակովի խոսքով` կողմերը կքննարկեն ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու մտադրությունը, ինչպես նաև «Թուրքական հոսք» գազամուղի կառուցումը և «Աքքույու» նախագծի իրականացումը: