|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է Լիբիայում իրավիճակի զարգացմանը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` անհրաժեշտ է հետագայում ևս գործադրել բոլոր հնարավոր ջանքերը` իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
«Մոսկվան դրան որևէ կերպ չի մասնակցում»,- հավելել է Պեսկովը` պատասխանելով հարցին` պատրաստվո՞ւմ է Ռուսաստանն աջակցել Լիբիայի ժողովրդական բանակի հրամանատարին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լիբիայի ժողովրդական բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հրաման է տվել գրոհել պետության մայրաքաղաքը` այն զինված խմբավորումներից ազատագրելու համար: