|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցանկություն է հայտնել, որ իր և նախագահի թեկնածու` շոումեն Վլադիմիր Զելենսկիի բանավեճն անցնի 3 փուլով. հայտնում է УНИАН-ը:
Ըստ Պորոշենկոյի` առաջին փուլում կարելի է քննարկել նախագահի` որպես գերագույն հրամանատարի պարտականությունները, երկրորդ փուլում` արտաքին քաղաքականությունը, իսկ երրորդում` սահմանադրական իրավունքների և ուկրաինացիների ազատության պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ բանավեճը կկայանա «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին: Ընտրությունները նախատեսված են ապրիլի 21-ին: