|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս: Այդ մասին ապրիլի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-Ադրբեջան ասոցիացիայի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
«Վիեննայում կայացած` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը դրական էր: Այն, հունվարին փարիզյան համաձայնության, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի նվազման հետ, որոշակի հույս է տալիս, որ գործընթացն առաջ կշարժվի, և որ երկու երկրները կհետևեն պարտավորություններին և բանակցություններ կվարեն առանց նախապայմանների»,- ասել է Մոգերինին: