|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն երեկ պաշտոնական այցով Վաշինգտոնում էր, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Նախարարը գագաթնաժողովում հայտարարել էր, որ «Ս-400-ների գնումն արդեն իրողություն է, հետքայլ անելու մասին խոսք անգամ չի կարող գնալ», ինչին հակադարձել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
«Թուրքիան ցանկանո՞ւմ է մնալ պատմության ամենահաջողակ ռազմական դաշինքում, թե՞ իր անհետևողական որոշումների պատճառով ռիսկի է ենթարկելու Դաշինքի անվտանգությունը: Թուրքիան պետք է որոշում կայացնի` կա'մ ՆԱՏՕ, կա'մ Ռուսաստան»,- Փենսի խոսքերն է մեջբերում gazeteduvar.com.tr կայքը: