|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵՄ-ն չի ճանաչի Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Մոգերինիի` այդ որոշումը խախտում է երկրի Սահմանադրությունը և խաթարում ճգնաժամից դուրս գալուն ուղղված քաղաքական գործընթացը:
Հիշեցնենք, որ համապատասխան որոշումը կայացրել է Վենեսուելայի Սահմանադիր ժողովը: Գուայդոյի դեմ քրեական գործ է հարուցվել: