|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդում է nation.com-ը` վկայակոչելով Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) անդամ Գարսիա Սերպայի խոսքերը:
«Նրա դեմ սկսվել է քրեական դատավարություն, որը կվարեն Գերագույն դատարանը և դատախազը»,- հայտնել է Սերպան պետական հեռուստատեսության եթերում` հավելելով. «Գուայդոն պետք է պատասխան տա հայրենիքի դավաճանության և այն ամենի համար, ինչ արել է»:
Հիշեցնենք, որ, Ազգային սահմանադիր ժողովի որոշմամբ և Վենեսուելայի Գերագույն դատարանի հանձնարարականով, Գուայդոն զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից: Այնուամենայնիվ, Ազգային սահմանադիր ժողովի որոշման հրապարակումից հետո նա հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել պայքարն ընդդեմ իշխանությունների: