|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների ու անազատության մեջ գտնվելու համատեղելիության հարցը քննվում է փորձագիտական խմբի կողմից:Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Եթե կալանքի հիմքերը բավարար և իրավաչափ են, ապա պետք է նաև գնահատել հետևյալը` արդյոք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ: Սրանք պետք է տարանջատել: Հիմա, որքան տեղյակ եմ, իրականացվում է փորձաքննություն` ճշտելու` արդյոք անազատության մեջ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները»,- ասաց նախարարը: