|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Ենիդողանլար գյուղի` 20 տարի ավագանի աշխատած Մեհմեթ Աքյոլը, Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտություն կրելով, քանդել է իր իսկ կողմից ընտրություններից առաջ կառուցված խաղահրապարակը: Դեպքը վրդովեցրել է գյուղի բնակիչներին, որոնք իրենց ուժերով կրկին վերականգնել են խաղահրապարակը. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը::
Իր հերթին, Աքյոլը հայտարարել է, որ այդ տարածքը պետության կողմից չի տրվել, այլ ինքն իր միջոցներով է այն գնել: