|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արևմտյան Եվրոպան Ուկրաինայի նախագահական ընտրություններում կարող է աջակցել արդեն փորձված Պյոտր Պորոշենկոյին, սակայն ԱՄՆ-ը հնարավոր է խաղադրույք անի Վլադիմիր Զելենսկիի վրա: Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը. հայտնում է РИА Новости-ն:
«Արևմտյան Եվրոպան կաջակցի Պորոշենկոյին, նրանք նրա հետ արդեն աշխատել են, նրա խնդրանքով հաճույքով հակառուսական պատժամիջոցներ սահմանել»,- ասել է նա:
«Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն արդեն հոգնել է Պորոշենկոյից, նրանք կարող են խաղադրույք անել Զելենսկիի վրա»,- հավելել է Ջաբարովը: