|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի արդարադատության նախարարությունը 44 պատգամավորի վերաբերյալ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունից զրկելու նպատակով միջնորդություններ է ուղարկել խորհրդարան (մեջլիս): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
44 միջնորդությունից 39-ը վերաբերվում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: Նրանց շարքում է նաև Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը և ԺԴԿ-ի համանախագահներ Սեզաի Թեմելլին ու Փերվին Բուլդանը:
Մյուս 5 միջնորդություններից 3-ը վերաբերում են գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներին, ընդ որում նրանցից մեկը կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է: