|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երկար, հագեցած, արդյունավետ։ Ինչպես փոխանցում է Tert.am-ի թղթակիցը, Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բնութագրեց Փաշինյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։
«Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,-ասաց նա: Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:
Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցը լքեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: