|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կառավարության այսօրվա նիստում պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց ՀԴՄ-ների ներկրման, իրացման և դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերաբերյալ որոշման նախագծերը:
Ըստ դրանցից մեկի՝ ՊՈԱԿ-ի գործունեությունը սահմանափակվելու է անվճար հսկիչ դրամարկղային մեքենաների` սահմանամերձ բնակավայրերին տրամադրմամբ և անվճար տեխնիկական սպասարկման ապահովմամբ:
Մեկ այլ նախագծով նախատեսվում է հանել ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների գնման, իրացման գործընթացին առնչվող կարգավորումները:
Գործադիրն առաջարկում է վերանայել և ուժ կորցրած ճանաչել ՀԴՄ սարքերի մի շարք տեխնիկական պահանջներ, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում արդիական չեն:
«Ըստ էության, մենք ազատականացնում ենք հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրումը, վաճառքը և տեխնիկական սպասարկումը, ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները կրճատում և արդիականացնում ենք ու ամբողջությամբ ազատականացնում ենք ոլորտը»,- ասաց Անանյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ սա նաև այն ցավոտ հարցերից է, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ բողոքներ են ստացել: «Կարծում եմ` պետական մենաշնորհից հրաժարվելը և ՀԴՄ-ների շուկայի ազատականացումն իր դրական էֆեկտը կբերի»,- նշեց նա: