|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Նևադա նահանգում կբացվի առաջին թանգարանը, որը նվիրված կլինի 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանություններին: Այս մասին տեղեկացնում է Review Journal-ը:
Շուտով նահանգի օրենսդիր մարմնի քննարկման ներկայացվելիք օրինագծի համաձայն` նոր թանգարանը կբացվի Նևադայի մշակույթի և զբոսաշրջության վարչության հովանու ներքո:
Թանգարանի մի մասը նվիրված կլինի Հայոց ցեղասպանությանը, իսկ մնացած ցուցանմուշները կպատմեն Հոլոքոստի մասին:
Կազմակերպիչները նախատեսում են ներկայացնել նաև Ռուանդայում և Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունների պատմությունը: Նյութեր կպատրաստվեն նաև Մերձավոր Արևելքի տարբեր շրջաններում քրիստոնյաների զանգվածային բնաջնջման փորձերի մասին: