|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մարտի 28-ին Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին (Carl XVI Gustaf)։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդել է Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Արզումանյանի առանձնազրույցը:
Շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ Կառլ 16-րդ Գուստավը հետաքրքվել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև անդրադարձել Շվեդիայի և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին ու հարաբերությունների զարգացման հեռանկարին։
Դեսպան Արզումանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Հայաստանի Հանրապետության դեսպանը Սկանդինավյան երկրներում և որ կանի հնարավորը թե՜ Շվեդիայի, թե՜ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերի խորացման և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։