|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը և Եվրամիությունը շարունակում է խորացնել համագործակցությունը վիզայի ազատականացման ուղղությամբ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ այս համատեքստում շատ կարևոր է վիզաների ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկը:
«Կարևոր է նշել, որ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները վերջերս հայտարարել են իրենց աջակցությունը այդ երկխոսության մեկնարկին, ինչպես նաև հայտարարել են, որ Հայաստանը տեխնիկապես պատրաստ է դրան: Այժմ այս հարցը ավելի շատ քաղաքական է և կապված է ԵՄ անդամ պետությունների քաղաքական որոշումից: Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ , աշխատում ենք ԵՄ անդամ պետությունների հետ, որպեսզի հնարավորինս արագ սկսվի երկխոսությունը և, կարծում ենք, որ սա կարևոր ուղերձ կլինի հայ ժողովրդին և կարևոր ուղերձ կլինի այն բոլոր ժողովուրդներին, որոնք պայքարում և հասնում են ժողովրդավարության»,- եզրափակեց Ռուբինյանը: