|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը, կապված Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու հետ, երկակի չափանիշների քաղաքականություն չէ: Այդ մասին նա ասել է`պատասխանելով Sky News-ի լրագրողի հարցին, որը համեմատել է Ղրիմի հարցը Գոլանի բարձունքների հետ. հայտնում է ru.krymr.com-ը:
Պետքարտուղարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը համարել է «իրերի իրական դրության և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի ճանաչում, որն անհրաժեշտ է Իսրայելի պաշտպանության համար»:
Նա նաև հավելել է, որ Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների գրավումը չի խախտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: