|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրև վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար:
Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր երկրների միջև միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: