|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի մահապատիժը պահանջող` Akit հեռուստաընկերության թղթակից Մեհմեթ Օզմենի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Դատախազության տարածած հայտարարության համաձայն` «Օզմենի նկատմամբ, սպառնալիքի մեղադրանքով, Թուրքիայի Քրեական օրենսգրքի 106/1 հոդվածի համաձայն, հետաքննություն է սկսվել»:
Նշենք, որ երեկ Օզմենը հայտարարել էր, որ հանրության մեծ մասը պահանջում է Քըլըչդարօղլուի մահապատիժը: